Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջում գրված է․
«Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1677534175722518?__xts__%5B0%5D=68.ARBDXj4CBhOMwhHkO-T5bsA8muFG8GF7f1x6bqqdaUN1OB86bHfFFbMMZagDgx5SiWYGb_7i_ZRZWPtThORB95aLbzYeMJudXZJ0gVig8JinIGYqCTvd3eS1I_zD_YCPbl0pnIrFjjm4fVKpKsjRjCfmtMgZpTshJsh9Q9_tOllB9_iYJ-4Dxx5wdUnoydDrzr4APBgwyFIz9HKS1N-5RhQFRUm5NaFWKM3YXvSpbq7aNNO31ZXumaVkFq01HwTuaI6HrbFy0zDbjfw4Pk0egZxEM4-zbsfxUndi8_P0Wm2ZsTdF9rdKkXpJzuC1sPNsPwdEqpsNv-cy2SRCEmpD51vFpQ&__tn__=-R