Deutsche Welle-ն կարող է զրկվել հավատարմագրումից Ռուսաստանում

Ամենադիտվածներ

Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են ՌԴ տարածքում հավատարմագրումից զրկել Deutsche Welle գերմանական ալիքի գործունեությունը Մոսկվայի վերջին ցույցերը լուսաբանելու պատճառով: Դումայում Ռուսաստանի ներքին գործերին արտաքին միջամտության հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը հայտարարել է, որ օրենսդիրները դժգոհ են լրատվամիջոցի աշխատանքից։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

«Չարտոնագրված ցույցերին մասնակցելու կոչը օրենքի խախտում է, հատկապես նախընտրական շրջանում»,-ասել է Պիսկարյովը։

Ռուսաստանցի օրենսդիրը դժգոհ է, որ լրատվամիջոցը ներկայացնում է «այլ» ուժերի կարծիք։

«Գերմանական ալիքը հաճախ իր հարթակն է տրամադրել, այլ խմբերի, որոնք չարտոնագրված ցույցերի մասնակցության կոչ են անում, սա օրենքի խախտում է»,-ասել է Պիսկարյովը։

Վասիլիը Պիսկարյովը իր ասուլիսի ընթացքում նշել է, որ Գերմանիայի առավել հարգված լրատվամիջոցներից մեկը՝ Deutsche Welle-ն, պետք է արտերկրյա գործակալ ճանաչվի Ռուսաստանի տարածքում։

«Մեր կարծիքով, գերմանական ալիքն ունի արտերկրյա գործակալի բոլոր հատկանիշները։ Նրանք իրականացրել և իրականացնում են քաղաքական գործունեություն, որը ֆինանսավորվում է Գերմանիայի բյուջեից»,-ասել է պաշտոնյան։

Նշենք, որ Deutsche Welle-ն Գերմանիայի հանրային լրատվամիջոց է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի պետբյուջեից: Այնուամենայնիվ, լրատվամիջոցի գործունեությունը կարգավորվում է Deutsche Welle-ի ակտով, որն ապահովում է լրատվամիջոցի լրագրողական անկախությունը պետական մարմիններից:

Այժմ Ռուսաստանի օրենսդիրները քննարկում են գերմանական ալիքի գործունեության արգելափակումը Ռուսաստանում։ Որոշել են նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն, Ռուսաստանի ԱԳՆ, Արդարադատության նախարարություն, գերմանական լրատվամիջոցին արտերկրյա գործակալի կարգավիճակ տալու պահանջով:

Նշենք՝ որ այս շարքում հաջորդ լրատվամիցոցները կարող են դառնալ «Ամերիկայի Ձայն»-ը և Ազատություն Ռադիոկայանը, որոնք թեև ֆինանսավորումը ստանում են Միացյալ Նահանգների պետական միջոցներից, սակայն, որոնց լրագրողական լիարժեք անկախությունը երաշխավորված է ԱՄՆ-ի միջազգային հեռարձակումների մասին օրենքով։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ի ներսում երկար ժամանակ անխափան գործում է Ռուսաստանի դաշնային «Ռուսաստանն Այսօր»՝ Russia Today լրատվամիջոցը, որը Միացյալ Նահանգների ներսում վայելում է ավելի շատ ազատություն, քան Ռուսաստանի ներսում հենց ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ամենաթարմ