fbpx
Արցախ

Դեղորայքային թունավորում՝ Ասկերանում

Մարտի 8-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ժամը 11:40-ին դեղորայքային թունավորում վիտամին D-ից հարցականով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 2018թ. ծնված Դ. Բ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Դ. Բ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում` իրենց տանը եղբոր` 2016թ. ծնված Մ. Բ.-ի կողմից մեկ ճաշի գդալ «Ակուադեդիում» հեղուկ դեղը խմեցնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ