«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր ապագայի մասին։
«Ես շատ հանգիստ եմ։ Ինչ էլ որ լինի ապագայում, «Էնֆիլդը» յուրահատուկ տեղ ունի իմ սրտում։
Բանն այն է, որ ուզում եմ հնարավորինս լավ մրցաշրջան անցկացնել։
Ինչ էլ որ լինի մյուս մրցաշրջանում, կիմանանք։ Ես հանգիստ եմ»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։