Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել միայն մեկ տեղամասում։
«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել և մենք էլ ենք վերցրել։ Անմիջապես դադարեցվել է, որովհետև խախտվել է և միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
