Դի Կապրիոյի պատվին ծառի նոր տեսակ է անվանակոչվել

Մեծ Բրիտանիայի Քյու թագավորական բուսաբանական այգու գիտնականները Կամերունում ծառի նոր տեսակ են հայտնաբերել, որը որոշել են անվանակոչել հայտնի հոլիվուդյան դերասան, օսկարակիր, նաև իր էկոլոգիական ակտիվությամբ հայտնի Լեոնարդո Դի Կապրիոյի պատվին։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ այդ քայլով գիտնականները ցանկացել են ընդգծել Դի Կապրիոյի ներդրումը էկոլոգիական հարցերում ու նրա ակտիվությունը։

Այսպիսով, ծառը անվանակոչվել է Uvariopsis dicaprio։ Վերջինս մշտադալար ծառ է ու ունի փայլուն դեղին տերևներ։

Ամենաթարմ