Պաուլո Դիբալան կշարունակի իր ելույթները Թուրինի «Յուվենտուսի» կազմում։
Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Նա նշում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագրի պայմանները։ Թարմացված տարբերակով՝ Դիբալան կստանա տարեկան 8,5 միլիոն եվրո, որին գումարած 1,5 միլիոն եվրո էլ բոնուսների տեսքով։
Ըստ Շկիրայի՝ նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի վերջին։