Իտալիայի չեմպիոն «Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի ծառայություններով։
Այս մասին Twitter-ում գրում է Նիկոլո Շկիրան։
28-ամյա հարձակվողն այս ամառ ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ չի երկարաձգելու պայմանագիրը «Յուվեի» հետ։
Շկիրան գրում է, որ Իտալիայի չեմպիոնը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Դիբալային՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողին գնելու ցանկություն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։