Հուլիսի 9-ին, ժամը 21.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Գուրգեն Ղալեչյանի դին:
Հուլիսի 10-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, նույն մարզի դատախազության և քննչական ստորաբաժանման ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հակոբջանյան փողոցում սպանությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ: Նա նաև մարմնական վնասվածքներ է պատճառել մեկ այլ քաղաքացու:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, դեպքից ժամեր անց կասկածյալը ներկայացավ ոստիկանություն: Նա խոստովանեց կատարածը:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով:
Կասկածյալը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։