ԱՄՆ-ի քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Հրազդանի կիրճում իրեն բռնաբարել են

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Հրազդանի կիրճում իրեն բռնաբարել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Հրապարակող՝

Ամենաթարմ