Ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է նշանակվել հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը: Այս մասին տեղեկացել ենք Instagram-ի իր էջից:
«Ինձ համար մեծ պատիվ է՝ միանալ Christian Dior Parfums-ին՝ օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի, վստահորեն ձգտող դեպի ապագա: Այսօր ես ուրախ եմ, որ կկարողանամ կյանքի կոչել իմ տեսլականն իմ բուրումնավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար, ինչը մեծ առավելություն է»,- նշել է նա:
Նշենք, որ Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։