Ժամանց

Հեքիաթային և էզոտերիկ. Christian Dior-ի նոր 2021 գարնանային հավաքածուն ներկայացնող կարճամետրաժ ֆիլմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դիորի նոր հավաքածուն ոգեշնչված է Տարո քարտերով։ Դիորի կրեատիվ տնօրենը՝ Մարիա Գրացիա Կիուրին հաճախակի է ոգեշնչվում երազային թեմաներով։

Այս հավաքածուն կրում է գաղտնի, միստիկ մոտիվներ, որոնք երազների, հոգևորականության և իրականության միաձուլումն են։ Այս ամենը ավելի հասկանալի ձևով կարող ենք տեսնե լկարճամետրաժ ֆիլմում, որի ռեժիսորն է Մատեո Գարոնեն։

Ֆիլմի վերնագիրն է Le Château du Tarot (Տարո ամրոցը):

Գլխավոր հերոսուհին նստած է Տարո քարտերի ընթերցասրահում և հանկարծ նրան ընկնում է Քահանայապետի քարտը։

Նա մտովի ընկղմվում է ճանապարհորդության մեջ մի գեղեցիկ ամրոցով, որտեղ հանդիպում է մնացած 9 կերպարներին՝ տարո քարտերից։ Հանդիպելով Արդարության և Հիմարի կերպարներից, մինչև ավելի էզոտերիկ, չհասկացված Դևի և Մահվան կերպարներ, հերոսուհին սկսում է ինքնաբացահայտման և ընդունման ճանապարհորդությունը։

Կերպարային նման է Ալիսային Հրաշքների աշխարհից, քանզի հետաքրքրասեր է և անցնում  է բացահայտումների ուղին։ Հերոսուհին փորձում է ներդաշնակության գտնել իր ներքինմանուկի և իմաստության միջև (Արդարության և Հիմարի քարտերը, կերպարները)։  Կախված մարդու կերպարը նրան հնարավորություն է տալիս նայել ամենին լրիվ ուրիշ, շրջված տեսանկյունից՝ այսպիսով բացելով նոր դուռ։ Նոր դուռը բացելիս նա ծանոթանում է Ժուժկալության կերպարի հետ։ Այն նրան սովորեցնում է էմոցիոնալ զսպվածության և փիլիսոփայության մասին։

Հանդիպելով Աստղի կերպարին հերոսուհին տեսնում է աշխարի գեղեցկությունները և հրաշքները։ Ինչու ոչ նաև տեսնելով իր ներքին կախարդական ուժերն ու գեղեցկությունը։

Հանդիպելով Դևին՝ նա դեմ առ դեմ է կանգնում իր վախերին, ցանկություններին և մութ կողմերին, ոչ թե դրանց հաղթահարելով կամ մերժելով, այլ հակառակը՝ պարզ տեսնելով, գիտակցելով և ընդունելով։ Այդպիտով ստանալով անսահման ազատություն, չէ որ միայն մեր բոլոր կողմերը սիրելով և ընդունելով կարող ենք իրապես ազատ լինել։

Լուսնի հետ հանդիպումը, որը խորհրդանշում է իլյուզաների ավարտը, բերում է նրան Մահվան հետ հանդիպման։ Մահի կերպարը բացասական չէ, հակառակը, այն վերածննդի խորհրդանիշն է։ Յուրաքանչյուր ավարտ իր հետ բերում է նոր սկիզբ, նոր կյանք։

Վերջին կերպարը՝ Սիրեկաններն են։ Այս կերպարին հանդիպելիս գլխավոր հերոսուհին հանդիպում է իր երկու կողներին։ Կանացի և տղամարդկային կողմին, ավելի մեղմ և կոպիտ գծերով։ Այսպիսով տեսնում ենք, որ հերոսուհին ավելի գիտակից է, ուժեղ և ինքնաբավ։

Աննա Մարտիրոսյան

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ