Իրավական

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․

Հուլիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:
Ոստիկանության լեյտենանտներին շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ պետական օրհներգով ու հանդիսավոր երթով:

Նորավարտ ոստիկանության լեյտենանտներն արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների և շուտով ծառայության կանցնեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Բարի գալուստ ոստիկանության մեծ ընտանիք, սիրելի՛ շրջանավարտներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ