fbpx
Գիտություն

Լուսնի վրա գտնվող չինական սարքավորումներն «արթնացել են և գործի անցել»

Չինական «Չանյե-4» տիեզերական սարքավորումը և «Ույտու-2» մասագնացը քնի ռեժիմից բարեհաջող վերադարձել են և վերսկսել են իրենց աշխատանքները Լուսնի հակառակ կողմում: Աշխատանքներն արդեն 8 ամիս է, ինչ ընթանում են: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Սարքավորումները քնի ռեժիմի մեջ էին հուլիսի 9-ից:  Հաղորդվում է, որ «Ույտու 2-ը» մի քանի ժամ ավելի վաղ է արթնացել (Պեկինի ժամանակով 3:59):

Մարսագնացը զինված է պանորամային նկարների համար նախատեսված ֆոտոխցիկով, որը նրան թույլ է տալիս պարբերաբար Երկիր ուղարկել նկարներ՝ հնարավորություն տալով մարդկությանը տեսնել Լուսնի հակառակ կողմը: Նշվում է, որ Լուսնի հակառակ կողմում գտնելու օրվանից մինչ այսօր «Ույտու-2-ն» արդեն 210 մետր ճանապարհ է անցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ