fbpx
Ժամանց

Disney-ը խոհարարական գիրք կթողարկի «Աստղային պատերազմներ»-ի բաղադրատոմսերով

Disney ընկերությունը Insight հրատարակչության հետ մեկտեղ խոհարարական գիրք կթողարկի «Աստղային պատերազմներ» ֆիլմից բաղադրատոմսերով։ Այս մասին տեղեկացրել է The Hollywood Reporter-ը:

Խոհարարական հավաքածուն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 5-ին:

Գիրքը կգրվի «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմի կերպարներից Սթրոնո Թագսի անունից: Նա Թակոդանա մոլորակում շեֆ-խոհարար է աշխատել ծովահենների թագուհի Մազ Կանատայի ամրոցում:

Ըստ գրքի սյուժեի՝ Սթրոնո Թագսը ճանապարհորդել է գալակտիկայի շուրջ՝ հավաքելով բաղադրատոմսեր, ինչից հետո խոհարարական գիրք է գրել: Այն բաղկացած կլինի 176 էջից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ