Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հերքել «B թիմի» և հավերժ պատերազմի ծարավի մասին կեղծ պատմությունը։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
«Հազարամյակներ շարունակ իրանցիները հաղթել են բոլոր ագրեսորներին: Սակայն ԱՄՆ-ը ծախսել է 7 տրիլիոն դոլար և թափել արյան ծովեր մեր տարածաշրջանում Վիետնամից հետո իր ամենամեծ ձախողման շրջանակում»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
«Դոնա՛լդ Թրամփ, հերքե՛ք B-թիմի կեղծ պատմությունը և հավերժ պատերազմի ծարավը: Դիվանագիտությունը համարժեք է խելամտությանը, ոչ թե թուլությանը»,-հավելել է Զարիֆը: