Ինդիան-Ուելսում շարունակվում է «Մասթերս-1000» շարքի մրցաշարը:
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում պարտվել է Ֆիլիպ Կոլշրայբերին: 1 ժամ 38 րոպե տևած հանդիպման ընթացքում սերբ թենիսիստը թույլ է տվել 3 կրկնակի սխալ, իրարցել է 1 բրեյք-փոինթ՝ 5 հնարավորից, իսկ Ֆիլիպի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, 3 բրեյք:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Կոլշրայբերը պայքարելու է ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ, որը մրցաշարի 18-րդ ռակետն է:
Պայքարը շարունակելու է մրցաշարի չորրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով հաղթել է Ստեն Վավրինկային: 1 ժամ 1 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆեդերերը կրկնակի սխալներ թույլ չի տվել, իրացրել է 2 բրեյք-փոինթ՝ 6 հնարավորից, իսկ Վավրինկայի ակտիվում գրանցվել է 8 էյս, 1 կրկնակի սխալ:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ֆեդերերը պայքարելու է Կայլ Էդմունդի հետ: