Սա կարևոր հանդիպում է ինձ համար: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը՝ մեկնաբանելով Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Բետիս»-ի դեմ հանդիպումը:
«Ես 2 հրաշալի տարիներ եմ անցկացրել այնտեղ և շատ լավ եմ ճանաչում թիմին:
Մենք պետք է զգոն լինենք: «Բետիսը» վերջին խաղում հաղթեց «Ռեալ Սոսեյդադ»-ին և բավական որակյալ հանդիպում անցկացրեց:
Դժվար է լինելու, բայց մենք կփորձենք հաղթանակ տանել»,-ասել է Սետյենը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բետիս»- «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 23:55-ին:
