Marca․ Ռեալը ակնկալում է, որ Մենդին կերկարաձգի պայմանագիրը

Ամենադիտվածներ

Screenshot 2020-02-06 at 8.22.56 PM – Edited

Ֆերլան Մենդին մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է Marca-ն, ձախ պաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելը «Լոս Բլանկոսի» մարզիչ Կարլո Անչելոտիի գլխավոր նպատակներից է։

Մադրիդյան ակումբի տնօրեններն այս հարցով զբաղվել են նախորդ մրցաշրջանի ավարտից առաջ։

Մադրիդի «Ռեալը» ակնկալում է, որ նոր պայմանագիր կստորագրվի մոտ օրերս, երբ Մենդին վերադառնա արձակուրդից։ Ֆուտբոլիստը երջանիկ է թիմում, նրան սիրում ու հարգում են թիմակիցները։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ