Նոր ակումբում իր ադապտացման մասին է խոսել «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
«Ես դեռևս 2 ամիս է, ինչ ակումբում եմ և ինձ ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեմ խաղընկերներիս և հասկանամ, թե ինչպես են խաղադաշտում շարժվում Մեսսին ու Սուարեսը: Նրանք էլ իրենց հերթին են վարժվում իմ խաղաոճին:
Բարդ է, բայց կարծում եմ, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»:
Հետաքրքրական է, որ երեք ֆուտբոլիստները խաղադաշտում միաժամանակ անցկացրել են Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման վերջին 30 րոպեն։

