Մոլդովայի սահմանադրական դատարաը կրկին Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է նախագահի պաշտոնից, նրա կողմից հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունվեն: «Հանգամանքներ կան, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը:
Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները: Սահմանադրության 91-րդ հոդվածը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն ստորագրի խորհրդարանի նախագահը»,- հայտարարել է սահմանադրական դատարանի նախագահը: