ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.76 դրամ (աճել է 1.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.84 դրամ (աճել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում է 424-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.24 դրամով, վաճառվում է 4.34-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.26-4.27 դրամով: