Ժամանց

Ջենիֆեր Էնիսթոնը ցանկանում է 100 միլիոն դոլարի դիմաց դատի տալ Բրեդ Փիթին

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը մտադիր է դատի տալ իր նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին 100 միլիոն դոլար փոխհատուցման պահանջով:

Էնիսթոնի և Փիթի միջև տարաձայնություններ են ծագել դերասանի՝ Plan B պրոդյուսերական կենտրոնը վաճառելու որոշման ֆոնին: The Once Upon a Time in Hollywood-ի աստղը որոշել է նախկին կնոջը չծանուցել կենտրոնի վաճառքի մասին, թեև նրանք համատեղ են հիմնադրել այն, հայտնում է Heat World-ը:

«Խոսքը միայն փողի մասին չէ: Ջենի համար սկզբունքները պակաս կարևոր չեն։ Էականն այն է, որ նա Plan B-ի ստեղծողներից և հիմնադիրներից է, և թեև այն տեխնիկապես անցել է Բրեդին, նա արժանի ոչինչ չի ստացել՝ սկզբից դրա ստեղծման վրա աշխատելու համար: Բացի այդ, նա երկար տարիներ հանդես է եկել որպես դե ֆակտո խորհրդատու, երբ Բրեդին անհրաժեշտ է եղել գաղափարներ ներկայացնել նախագծերի համար կամ որոշումներ կայացնել խոշոր ներդրումների վերաբերյալ», – ասել է աղբյուրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ