fbpx
Տնտեսություն

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 388.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.85 դրամ (աճել է 1.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.68 դրամ (աճել է 1.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-388 դրամով, վաճառվում է 391-394 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-416 դրամով, վաճառվում է 425.5-428.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 2.80-4.27 դրամով, վաճառվում է 4.36-4.84 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 391-392 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 422-423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.37-4.39 դրամով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ