fbpx
Աշխարհ

«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը բախվել է լապտերասյանը

«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի՝ լապտերասյանը բախման պատճառը դարձել է թռիչքուղու սառույցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հայտնել են Քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ ժ. 20:30-ին, երբ վայրէջք էր կատարյում Տյումենից թռչող օդանավը:

Վայրէջքի ժամանակ օդանավը բախվել է լապտերասյանը: Քննիչները նշում են, որ թռիչքուղու վրա սառույցի պատճառով ինքնաթիռը կորցրել է ինքնակառավարումը և չնայած անձնակազմի գործադրած ջանքերին, բախումից խուսափել չի հաջողվել:

Ինքնաթիռում է գտնվել 58 ուղևոր, այդ թվում` անձնակազմի 5 անդամ: Որևէ մեկը չի տուժել: Քննություն է տարվում միջադեպի մանրամասները պարզելու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ