fbpx
Աշխարհ

Դոնալդ Թրամփը լրագրողին բանտով է սպառնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Time պարբերականի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկին բանտով է սպառնացել:

Ինչպես հայտնում է CNN լրատվականը՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահը իբր լրագրողներին ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի իրեն ուղարկած նամակը։

The Time-ի լրագրողը փորձել է լուսանկարել նամակը, սակայն մամուլի քարտուղար Սարա Սանդերսն ասել է, որ դա արգելված է։ Իր հերթին Թրամփն ասել է, որ լրագրողը կարող է բանտում հայտնվել, եթե օգտագործի նամակի լուսանկարը։

«Ես ձեզ ասացի՝ դուք կարող եք տեսնել նամակը, բայց ոչ ձայնագրության/հրապարակման համար։ Դա չի նշանակում, որ դուք վերցնում եք ձեր տեսախցիկը և սկսում լուսանկարել։ Հասկանալի՞ է»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ