Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին ժամը՝ 22։00-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասված է հյուպատոսարանի տարածած հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1508883662646679?__xts__[0]=68.ARCu8N-pfbDFpS50lJnhu0iJxPQ7l7lvMtGHEdlA3dBKGIASGbgSuh3pfEnuVpnuc3NXZ2_wPwUqqYyexlAhjRvCo_LFi7CjvFRsIgvaMa8g41O6Cbh5cvo2SWPoeYfR46aPqI7G8XJwHH_ZNCKbB_2uigOpri1eCZdVsbn1Vi-tD0k1Ox4kyxYV32H9K8hDoIIrjvdXENbdcmsMZ79zwG0IK4kfRkIllrsKvyUtsQ7OlkQgrCF5ReSwln_vms2v2S0XubUlAOX7Dpf25FwIwQxBWGhsCl2w18OFYLtcUTctmvXrd6SpP52JobPmztbHX1HBXjsC3ThHxvfeb2vIFg&__tn__=-R

