Կրթություն

Լուսավոր դասասենյակներ ու ժամանակակից լաբորատորիաներ․ Երևանում վերակառուցված դպրոց է բացվել

Երևանում գտնվող Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցը հիմնանորոգվել է ու շուրջ 1192 աշակերտներ արդեն կսովորեն հիմնանորոգված դպրոցում։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։

Արդեն վերակառուցված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշվում է, որ դասասենյակներում ու մարզադահլիճում ստեղծվել են լուսավոր ու հարմարավետ պայմաններ, իսկ բնագիտական առարկաների ուսումնասիրությունն էլ այսուհետ դպրոցի աշակերտները կանեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում։

Ըստ աղբյուրի՝ վերակառուցման բյուջեն կազմել է շուրջ 530 միլիոն դրամ։

Դպրոցի վերակառուցման ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ