fbpx
Սպորտ

Դպրոցականին արգելել են դասերի հաճախել Իբրահիմովիչի սանրվածքից ունենալու պատճառով

Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում դպրոցականին սպառնացել են հեռացնել դպրոցից, խիստ տարբերվող և ուշադրություն գրավող սանրվածքով դասերի հաճախելու համար: Դպրոցի տնօրենը հրավիրել է երեխայի ծնողներին, մեկնաբանություն է պահանջել նրանցից և ասել է, որ այդ «խնդրին» անհապաղ լուծում պիտի տրվի: Երեխան պատճառաբանել է, որ ինքն ընդօրինակում է իր սիրելի ֆուտբոլիստ՝ Զլատան Իբրահիմովիչի սանրվածքը:

Դպրոցում երեխային արգելել են դասերի հաճախել, մինչև նորմալ սանրվածքի վերադառնալը:

Վերոնշյալ խնդրին միջամտել է նահանգի կրթության նախարար Սվետլանա Մակոցկայան և դպրոցի անձնակազմին բացատրել է, որ նրանք իրավունք չունեն արգելել երեխային իր ցանկացած սանրվածքով գալ դպրոց: Դրանից հետո երեխան սկսել է կրկին դպրոց հաճախել՝ պահպանելով իր յուրահատուկ սանրվածքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ