Գիտություն

Dragon տիեզերանավը ՄՏԿ է «առաքել» մամուռի և միկրոօրգանիզմենրի նմուշներ

SpaceX ամերիկյան ընկերության ստեղծած Dragon տիեզերանավը հուլիսի 27-ին միացել է Միջազգային տիեզերական կայանին: Այս մասին հաղորդվում է NASA-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ այն ՄՏԿ է տեղափոխել, մասնավորապես, այնպիսի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ուսումնասիրելու համար, թե ինչպես է անկշռությունն ազդում միկրոօրգանիզմների և մամուռների վրա:

Dragon-ի մեկնարկը և միացումը ՄՏԿ-ի Harmony մոդուլին իրականացվել են Canadarm 2 մանիպուլյատորի օգնությամբ: Dragon-ը տիեզերակայան է տարել մոտ 2,5 տոնա բեռ. սննդամթերք, սարքավորումներ և տեխնիկա՝ մի քանի տասնյակ ուսումնասիրությունների իրականացման համար: Սպասվում է, որ այն կբեռնաթափվի այսօր:

Տիեզերանավի վրա կան մամուռի մի քանի օրինակներ: Ճապոնական մի շարք համալսարանների հետազոտողներ մտադիր են ուսումնասիրել, թե ինչպես է անկշռությունը ազդում դրանց աճի և վիճակի վրա: Ըստ գիտնականների՝ դա հետագայում կօգնի մշակել ավելի արդյունավետ մեթոդներ տիեզերքի գաղութացված շրջաններում, օրինակ, Լուսնի կամ Մարսի վրա, այդ բույսներն աճեցնելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ