Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Դրախտիկ գյուղի դպրոցի աղետալի վիճակը, որտեղ ձմռան նախաշեմին պատուհաններ չկան ու որտեղ 150-ից ավել աշակերտ սառում են, միայն այդ դպրոցի պատկերը չէ: Դա մեր կրթական համակարգի իրական, ամբողջական պատկերն է: Սա նաև ցույց է տալիս իրական վերաբերմունքը կրթության հանդեպ: Վստահ եմ, որ Դրախտիկի դպրոցը միակը չէ, որը այսպիսի աղետալի պայմաններում է:
21-րդ դարն է իսկ Հայաստանի շատ համայնքների դպրոցներում ամենակենցաղային տարրական պայմանները չեն ապահովված: Հետո էլ խոսում ենք հասարակության շրջանում ցածր կրթական ցենզի մասին:
Եթե անգամ ամենատարրական պայմանները դպրոցներում չեն ապահովում, էլ ի՞նչ բարձր որակի կրթության մասին կարող ենք խոսել: Ո՞ր մի ուսուցիչը այդպիսի պայմաններում հաճույքով կաշխատի: Կամ ո՞ր մի աշակերտը այդպիսի պայմաններում կմտածի, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանա:
Պատկան մարմինները ուղղակիորեն պարտավոր են լուծել ոչ միայն Դրախտիկ համայնքի դպրոցի վերանորոգման հարցը, այլև բոլոր այն դպրոցների, որոնք գտնվում են նմանատիպ վիճակում»։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2640433676005890