fbpx
Աշխարհ

Կալուգայի օդանավակայանում դրոն է վայր ընկել ու պայթել

Պայթյուն է տեղի ունեցել Կալուգայի շրջանի Շայկովկա ռազմական օդանավակայանում, որտեղ տեղակայված է 52-րդ գվարդիական ծանր ռմբակոծիչ ավիացիոն գունդը։ Այնտեղ վայր է ընկել անօդաչու թռչող սարք, որը ենթադրաբար եկել է Ուկրաինայի հետ սահմանային հատվածից։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավիաբազայի ենթակառուցվածքն ու տեխնիկան չեն տուժել։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները, գրում է Կոմերսանտը։

Շայկովկա ավիաբազայում տեղակայված է 52-րդ գվարդիական ծանր ռմբակոծիչ ավիացիոն գունդը։ Այնտեղ տեղակայված են Tu-22M3 հեռահար գերձայնային ռմբակոծիչներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ