fbpx
Քաղաքականություն

Դրսից կերակրվող ՀԿ-ները փորձում են պառակտում մտցնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀԿ-ները, չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը, օգտագործելով «դրսից կերակրվող» զանգվածային լրատվամիջոցները, փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչ աղետալի հետևանքներ կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ։ Այս մասին նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում՝ հանրապետություն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի արդյունքների հիման վրա։

«Այս առնչությամբ իրավացի հարց է առաջանում. ինչո՞ւ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները քննարկում են ոչ թե ռուսաստանցիներն ու հայերը, այլ Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում հանրապետությունում ռուսական զորակազմի տեղակայման կործանարար հետևանքների մասին բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, և ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի խզումը։ Միանշանակ կարելի է ասել մի բան. դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Ռուսաստանը և Հայաստանը»,-ընդծվում է Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում։

Դրանում նաև նշվում է, որ այժմ ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերին, շարունակում են հետևողականորեն զարգանալ, մատնանշվում է հայկական կողմից Սերգեյ Շոյգուի այցի շրջանակում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի ձեռքբերման մասին։

«Միևնույն ժամանակ, հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին արտոնյալ պայմանների և ֆինանսական աջակցության համար նորագույն սպառազինությունների և ռազմատեխնիկայի ձեռքբերման հարցում, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության անցկացմանը ցուցաբերված օգնության համար»,-նշվում է մեկնաբանությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ