Դուբայում շուտով կավարտվի աշխարհի ամենաբարձր պտտանիվի շինարարությունը։
Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Նշվում է, որ այն զբոսաշրջիկների համար հասանելի կդառնա հոկտեմբերի 21-ից։
Պտտանիվը կոչվելու է Ain Dubai։ Դրա բարձրությունը կազմում է 250 մետր։ Դրանից կարող են օգտվել մինչև 1750 մարդ։ Պտտանիվն ունի խցիկների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ նաև տարատեսակ միջոցառումներ անցկացնելու համար նախատեսված։