fbpx
Աշխարհ

Դուք և Էրդողանն եք բերել ԻՊ-ին․ Շերը մեղադրել է Թրամփին

Աշխարհահռչակ ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր միկրոլոգում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի ու նրա հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին:

«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա Դուք և Էրդողանն եք բերել նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի, ու նրա հորը: Արդյո՞ք Էրդողանը գնել է ձեզ»,-գրել էր Շերը՝ նոյեմբերի 13-ի կեսօրին Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։

Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա էր վերցրել տեղի ունեցածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ