fbpx
Քաղաքականություն

Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու բանաձևը

Շատ պարզ է ՀԱՊԿ-ից դուրս գալու բանաձևը։

Մենք ոչ թե դուրս ենք գալիս, այլ մեզ դուրս են հանում ու դուրս են բերել։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է մասնակցություն ունենանք։

Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից, որովհետև Ռուսաստանն իր նեղ շահերն է սպասարկում։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ասում են, որ դեմարկացիա ու դելիմիտացիա արեք, որ մենք իմանանք, թե որն է ձեր սուվերեն տրածքները, որպեսզի կարողանանք դրանք ճանաչել և պաշտպանել։

Այսինքն Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ երկրները ոչ մեկը ոչ մեկի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը չի էլ ճանաչում։ Բայց դա իրենց խնդիրն է։

Այն, որ արդեն նախկին ռուսական կողմնորոշմամբ որոշ երևույթներ էլ են ասում, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, դա չի նշանակում, ոչ պետք է ետ կանգնել մեզ վնասող, մեր գոյությունը կասկածի տակ դնող կառույցից և առհասարակ չեղարկել է հարկավոր Ռուսաստանի հետ պայմանագիրը։

Այդ երկիրը՝ Կրեմլը, որովհետև ժողովրդը մեզանից լավ օրի չի, դուրս է գալիս, որ նույնպես չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Պուծինն էլ է ասում, որ պետքա է անեք դեմարկացիա դելիմիտացիա, ու դրանից հետո եթե անցնեն, նոր կգանք ու կպաշտպանենք։ Բայց տակը բան չեն թողնի, որ պաշտպանեն։

Իսկ ինչու՞ է այդպես հեշտ Ռուսաստանը հրաժարվել մեզանից։ Քանի որ չհրաժարվելու պարագայում բացելու է իր երկրորդ՝ կործանարար ֆրոնտը Թուրքիայի հետ, որը հասկացրել է արևմուտքը։

Չբացելու պարագայում ժամանակ է ունենում երկարացնելու իր քաղաքական կյանքը, միգուցե փոխանցելու Պուծինի իշխանությունը մեկ այլ մարդու կամ ձև գտնելու՝ փրկելու համար իր անելանելի վիճակը Պուծինի հետ միասին։

Ինչու՞ եմ համոզված, որ Թուրքիան երկրորդ ճակատ բացելու ցանկություն ունի։ Դա պայմանավորված չէ Էրդողանի ցանկության հետ։ Նա խնդիրներ ունի թե ներքին, թե արտաքին։ Հունաստանի հետ և ներքին լսարանի ու ընտրությւոնների հետ կապված։

Թուրքիան խնդիր ունի տնտեսական ու ռազմական իմաստներով, որը կրկին կկազմաքանդի Էրդողանյան ռեժիմը մեկ ակնթարթում, իսկ այս անգամ Պուծինը չի կարողանա նրան օգնության գնալ։ Բացի դրանից, ավելի ծանր առումներով Թուրքիան թյուրքալեզուներին կկարողանա համախմբել և կայացնել իրենց ծրագիրը, երբ որ ունենան միասնական թշնամի Ռուսաստանի տեսքով։

Մնացել էր Ադրբեջանը։ Բայց էլ Ադրբեջանն էլ չի մնացել, քանզի հովանավորների հարցը փակված է, ինքը դեռ չի հասկացել և դրա համար ուղարկել է իր ԱԳՆ-ին, որ բացատրեն ու ճանապարհեն ետ։

Իրականում մնացել էինք մենք։ Մեր կողմը ամեն ինչին պարաստ էր։ Ժողովուրդն իրոք դուրս եկավ, չնայած որ հակաիշխանությունը ցրեց տներով։ Բայց հիմա մենք պետք է դուրս գանք, մենք մեր քայլն անենք ՀԱՊԿ-ից դուրս գալու և սկսենք օգտվել ԱՄՆ մեկնած ձեռքից քաղաքական, ռազմական ու տնտեսական ուղղություններով։

Նարեկ Այվազյան

Azatv.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ