fbpx
Աշխարհ

Դուշանբեում Լավրովն ու Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացրել Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում:

Լավրովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք տեղափոխվել են որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակ:

ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, տնտեսական համագործակցությանը:

«Այսօր մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնել մեր հայ գործընկերոջ հետ, տեսնել, թե ինչպես են կատարվում երեք եռակողմ հայտարարությունները, որոնք մեր երկրների ղեկավարներն ընդունել են վերջին 1,5 տարում»,- ասել է Լավրովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո մեկնարկել է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ