Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք ֆորումին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։

Սանդերսի խոսքով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար Թրամփը չեղարկել է պատվիրակության այցը Դավոս։

Դավոսում համաժողովը կանցկացվի հունվարի 22-25-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հրաժարվում է գնալ Դավոս, սակայն Շվեյցարիա կուղևորվի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը։

ԱՄՆ-ում «շաթդաունը» շարունակվում է արդեն 27 օր։

Գրում է shantnews.am-ը։

Ամենաթարմ