Քաղաքականություն
10:00 06/11/2019

Ձեր հարստանալու հանգամանքը նաև քաղաքական անհամատեղելիության հարց է․ Գագիկ Քամալյանը՝ Լևոն Քոչարյանին

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Լևոն Քոչարյանը ասում է, որ նրանք ամեն բան ձեռք են բերել իրավական ճանապարհով։

Տղա ջան, այնպես չէ, որ աշխարհի բոլոր թալանչի բռնապետերը բացահայտ կերպով գողությամբ են զբաղվել ու զբաղվում, բոլորն էլ հնարավոր է, որ փասթաթղթերով օրինական հարուստներ լինեն…

Ձեր հարստանալու հանգամանքը ոչ թե միայն իրավական անհամատասխանելիության հարց է, այլ քաղաքական։ Դուք առաջին հերթին խախտել եք երկրի քաղաքական էությունը, և միայն դրա հետևանքով կարող էր ձեր ընտանիքը դառնալ միլիոնատեր( շատ լրատվամիջոցների պնդմամբ միլիարդատեր)։
Այ երբ ժամանակին հայրիկիդ հարցնեիր, թե ինչպես է ստացվում, որ բոլոր տեսակի իրավական ու ոչ իրավական դռները մեզ համար բացվում են առանց որևէ խոչնդոտի, միգուցե այդժամ էլ կհասկանայիր, թե ինչ է տվել ձեզ հայրիկիդ նախագահ լինելու հանգամանքը։

Հ. գ․ Այ սրա համար ենք ասում, թե ինչի համար է անհրաժեշտ #իրավաքաղաքական գնահատական տալը։

Լևոն Քոչարյանը ասում է, որ նրանք ամեն բան ձեռք են բերել իրավական ճանապարհով։ Տղա ջան, այնպես չէ, որ աշխարհի բոլոր…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Dinsdag 5 november 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ