Ադրբեջանը ազատ է արձակել իրանական 2 բեռնատարների վարորդներին, որոնք ձերբակալվել էին ադրբեջանական ոստիկանության կողմից՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին։
Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը ու հղում անում այդ երկրի մաքսայինին։
Նշվում է, որ 2 վարորդներին էլ արդեն հանձնել են Իրանին։
