UFC մարտիկ, նախկին չեմպոն Քոնոր ՄաքԳրեգորը իր Bentley-ը վարելիս գերազանցել է արագությունն ու վտանգավոր վարել, որի համար նրան ձերբակալել են։
Այս մասին գրում է Independent-ը։
Նշվում է, որ իրավապահները նաև ժամանակավորապես առգրավել են նրա մեքենան։
Ըստ աղբյուրի՝ նա ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գործով դատական նիստը կկայանա ապրիլին։