fbpx
Զինված Ուժեր

Զինծառայությունից ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործով ձերբակալվել է 2 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ:

Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2201402703339800&id=523772197769534&__cft__[0]=AZX1IUIgs-B7OX7SzYlmivO-sgoZQQfdoGzLJy4Cs16DviFfnuemcrhar1bYUHSGEtZlbPC9NNRBhhV7MDftNPsb1Dz_7K12Qx611ik8hjvAYwroDGXBXhl3H9e9vfNZzrp36pAA1_QeRhy2KAIv2Yz7RfGDbzpLV-gg8GVyrn2npw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ