Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը, ով 2017 թվականին փախուստի էր դիմել Կատալոնիայից՝ հետապնդման ենթարկվելու պատճառով, ձերբակալվել է Իտալիայի Սարդինա կղզում։
Այս մասին հայտնում է El Confidencial-ը։
Նշվում է, որ Պուչդեմոնին ձերբակալել են հենց օդանավակայանում։ Սակայն դեռևս իտալական դատարանում պետք է որոշվի՝ հանձնել Պուչդեմոնին Իսպանիային, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուչդեմոնը անկախության հանրաքվե էր նախաձեռնել Կատալոնիայում, որի արդյունքները, սակայն, իսպանական կառավարությունը չէր ընդունել՝ համարելով անօրինական, որից հետո էլ արդեն հետապնդում էր սկսվել Պուչդեմոնի նկատմամբ։
