Հայտնի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին ձերբակալվել է Վրաստանում: Ոստիկանությունը մարզիկին ձերբակալել է նախկին կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով:
Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 21-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու, 28-ամյա թենիսիստը երեխայի ներկայությամբ մի քանի անգամ հարվածել է նախկին կնոջը: Բասիլաշվիլիին սպառնում է քրեական պատիժ՝ մինչև երեք տարի ազատազրկման տեսքով:
Ներկա պահին Նիկոլոզը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ տեղը:
Հավելենք, որ մարզիկն իրեն մեղավոր չի ճանաչել:
Աղբյուրը՝ sport.ru

