Սպորտ
20:30 24/05/2020

Ձերբակալվել է վրացի թենիսիստ Բասիլաշվիլին` նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար

Հայտնի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին ձերբակալվել է Վրաստանում: Ոստիկանությունը մարզիկին ձերբակալել է նախկին կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով:

Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն՝ մայիսի 21-ին՝ Թբիլիսիից ոչ հեռու, 28-ամյա թենիսիստը երեխայի ներկայությամբ մի քանի անգամ հարվածել է նախկին կնոջը: Բասիլաշվիլիին սպառնում է քրեական պատիժ՝ մինչև երեք տարի ազատազրկման տեսքով:

Ներկա պահին Նիկոլոզը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ տեղը:

Հավելենք, որ մարզիկն իրեն մեղավոր չի ճանաչել:

Աղբյուրը՝ sport.ru

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ