Խիստ ուշագրավ դեպք է գրանցվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի Բրազիլիա-Ագենտինա խաղի ժամանակ։
Բանն այն է, որ խաղն ընթացքի ժամանակ դադարեցվել է, որովհետև ոստիկանները հանդիպման ժամանակ ձերբակալել են Արգենտինայի հավաքականի 4 ֆուտբոլիստի։
Այս մասին տեղեկացնում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան։
Միջադեպը տեղի է ունեցել, որովհետև արգենտինացիներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան, Լո Չելսոյն ու Կրիստիան Ռոմերոն կեղծ տվյալներ են ներկայացրել Բրազիլիայի անձնագրային բաժնում։ Ֆուտբոլիստները հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում, իսկ Բրազիլիան Մեծ Բրիտանիան համարում է կորոնավիրուսի տեսանկյունից բարձր ռիսկային գոտի ու այնտեղից ժամանածները պարտավոր են 10 մնալ կարանտինում։ Արգենտինացի ֆուտբոլիստները հայտնելով, թե վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում, փորձել են խուսափել կարանտինից, սակայն ի վերջո նրանց սուտը բացահայտվել է։
Նշվում է, որ դադարեցված խաղի վերաբերյալ որոշումը կայացնելու է FIFA-ն։
https://www.youtube.com/watch?v=Q-ErNjG3kic

