fbpx
Առողջապահություն

Ձիթապտղի օգտակար հատկությունները

Հին հույները ձիթենին համարում էին Աթենաս աստվածուհու կողմից արված նվեր։ Հարյուրամյակներ հետո ձիթապտղի անսովոր համն ու օգտակար հատկությունները ճանաչեցին նաև շատ հյուսիսային ժողովուրդներ։ Ձիթապտուղ պետք է օգտագործեն բոլորը, քանի որ այն բարերար ազդեցություն է գործում մարդու առողջության վրա։

Ձիթապտուղը հարուստ է կալցիումով, կալիումով, նատրիումով, երկաթով և մագնեզիումով, բջջանյութով, սպիտակուցներով և A, B, E, D, K վիտամիններով։ Եվ այսպես՝

1. Ձիթապտուղը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Նրանք պարունակում են մոնոչհագեցած ճարպաթթուներ։ Դրանց գործածումը կօգնի իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և ամրապնդել արյունատար անոթների պատերը։ Ձիթենու պտուղները հարուստ են նաև պոլիֆենոլներով, որոնք հանդիսանում են բնական հակաօքսիդանտներ։ Նրանք խոչընդոտում են աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը, ինչպես նաև բարձրացնում են իմունիտետը։

2. Ձիթապտուղը քաղցկեղի կանխարգելման արտակարգ միջոց է։
Հետազոտությունները ցույց են տվել, որ քրոնիկ բորբոքումներն ու թթվայնացող սթրեսը բացասական ազդեցություն են գործում մարդու առողջության վրա և կարող են առաջացնել տարատեսակ հիվանդություններ, ներառյալ՝ քաղցկեղը։ Ձիթապտուղը կօգնի նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքային նյութեր։ Ձիթապտղի մեջ պարունակվող որոշ նյութեր էլ կարող են օգնել բուժել քաղցկեղը։

3. Ձիթապտուղն օգնում է նիհարել։ Ձիթապտղի մեջ պարունակվող մոնոչհագեցած ճարպերի գործածումը նպաստում է քաշի նվազեցմանը։ Այդ ճարպերն ակտիվացնում են ավելորդ ճարպային հյուսվածքների հալեցման պրոցեսը գլխավորապես ստամոքսի շրջանում։ Ձիթապտուղը նաև վերահսկողության տակ է պահում ախորժակը՝ երկար ժամանակ պահպանելով կուշտ լինելու զգացողությունը։

4. Ձիթապտուղը նաև արագացնում է մարսողության գործընթացը։ Նրանք չլուծվող սննդաթելերի լավ աղբյուր են և արագացնում են ստամոքսի աշխատանքն ու մաքրում են օրգանիզմը՝ հեռացնելով ավելորդ լեղին ու թույները։

5. Ձիթապտուղը լավացնում է մազերի և մաշկի վիճակը։ Ձիթապտղի մեջ եղած հակաօքսիդանտներն օգնում են պակասեցնել և հարթեցնել կնճիռները։ Այս մթերքը հարուստ է նաև А և Е վիտամիններով, որոնք մազերին տալիս են գեղեցիկ փայլ և ամրություն։

6. Ձիթապտուղը լավացնում է տեսողությունը։ Նրանք լավ տեսողության համար անհրաժեշտ А վիտամինի գերազանց աղբյուր են։ Այս վիտամինով հարուստ սնունդ օգտագործող մարդիկ կատարակտով հիվանդանալու հակվածություն չունեն։ Քո սննդակարգում հաճախ ընդգրկիր ձիթապտուղ, և դրական արդյունքն իրեն սպասեցնել չի տա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ