ՉԺՀ-ի արևելյան ափին ձկնորսանավ է խորտակվել, որի հետևանքով յոթ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ նավը շրջվել է, իսկ ջրում հայտնվել է 16 մարդ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները կարողացել են ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ հետո ևս վեց մարդու, բայց արդեն մահացած։ Մեկը համարվել է անհայտ կորած: