fbpx
Զինված Ուժեր

Ձմեռային զորակոչի ընթացքում կգործի նախարարին կից քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է՝ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ն:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ