fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 15-ի

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, շաբաթ օրը հաղորդել է CNN-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր վատ եղանակի պատճառով ինը զոհի մասին։ Զոհեր գրանցվել են Օհայո, Քենթուկի, Միսուրի, Թենեսի, Կանզաս և Նյու Յորք նահանգներում:

Կանադային սահմանակից Նյու Յորք նահանգի Էրի շրջանում երկու մարդ է զոհվել, քանի որ ձյան տեղումների պատճառով բժիշկները չեն կարողացել ժամանակին օգնության հասնել նրանց։ Մինչև կիրակի, սպասվում է, որ տարածքում կգրանցվեն ռեկորդային տեղումներ և քամու պոռթկումներ՝ մինչև 33 մղոն/ժ արագությամբ:

Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1,8 հազար չվերթ։ Ինչպես հայտնում է poweroutage.us պորտալը, երկրում ձնաբքի պատճառով ավելի քան 1 միլիոն տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրականության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ